Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է
Սպիտակ տանն ավարտվել է Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը։
՛՛Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները լքել են Սպիտակ տունը բանակցությունների մեկնարկից մոտ 90 րոպե անց՛՛,-նշում է աղբյուրը:
Հաղորդվում է, որ նախարարները Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 7-ին հայտարարել էր, որ մտադիր է այս շաբաթ հանդիպել Դանիայի իշխանությունների հետ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի միանալու անհրաժեշտության մասին։ «Այն կարևոր նշանակություն ունի «Ոսկե գմբեթ» համակարգի համար, որի վրա մենք աշխատում ենք: ՆԱՏՕ-ն պետք է գլխավորի Գրենլանդիան մեզ համար ձեռք բերելու գործընթացը»,-գրել է ԱՄՆ նախագահը:


