Չինաստանը Պակիստանին ու Հնդկաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից
Չինաստանի ԱԳՆ-ն Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է անում հանգստություն պահպանել և խուսափել գործողություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել։
«Մենք Հնդկաստանին ու Պակիստանին կոչ ենք անում առաջնահերթությունը տալ խաղաղությանն ու կայունությանը, պահպանել հանգստություն և զսպվածություն, խուսափել գործողություններից, որոնք էլ ավելի կբարդացնեն իրավիճակը»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ Չինաստանը «ցավում է Հնդկաստանի ձեռնարկած ռազմական գործողությունների համար և մտահոգ է դեպքերի ընթացիկ զարգացմամբ։ Չինաստանը հանդես է գալիս նաև ահաբեկչության բոլոր ձևերի դեմ»