չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Չինաստանը հակապատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ առեւտրի նախկին նախարարի նկատմամբ

Չինաստանը հակապատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ առեւտրի նախկին նախարարի նկատմամբ

Չինաստանը հայտարարել է, որ հակապատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ առեւտրի նախկին նախարար Ուիլբուր Ռոսի նկատմամբ՝ ի պատասխան Հոնկոնգում կապի պեկինյան գրասենյակի չինացի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների:

Պատժամիջոցներն առաջինն են, որոնք Չինաստանը կիրառում է հունիսին ընդունված՝ օտարերկրյա պետությունների դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքի համաձայն. դրանք ուժի մեջ են մտնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Չինաստան կատարելիք այցից առաջ՝ լարված հարաբերությունների ֆոնին:
 
Չինաստանը «պատասխան հակապատժամիջոցներ» է սահմանել նաեւ մի շարք կազմակերպությունների ներկա եւ նախկին ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի՝ Չինաստանի հարցերով գործադիր հանձնաժողովի, Տնտեսության եւ անվտանգության դիտարկման չին-ամերիկյան հանձնաժողովի, ԱՄՆ միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի, Human Rights Watch-ի եւ Վաշինգտոնիում տեղակայված Հոնկոնգի ժողովրդավարության խորհրդի նկատմամբ:

  • Կիսվել: