Չինաստանում երեք երեխա ունենալու համար այլևս չեն տուգանի
Չինաստանի կառավարությունը չեղարկել է երեք երեխայի ծննդի համար տուգանքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդվում է՝ ՉԺՀ պետական խորհրդի որոշման մեջ ասված է, որ կառավարությունը ստեղծում է ծնելիության խթանման սոցիալական քաղաքականության լիարժեք համակարգ:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. ՛՛Չեղարկվել են սոցիալական ապահովության ներդրումները, վերանայվել են համապատասխան տուգանքների մասին դրույթները: Մինչեւ 2025 թվականը կմշակվի ծնելիության խթանմանն ուղղված ակտիվ միջոցների քաղաքականությունը՛՛: