երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Չինաստանի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

Չինաստանի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 29 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է China Daily թերթը։

Հրատարակության տվյալներով՝ տարերային աղետը տեղի է ունեցել Յաան քաղաքային թաղամասում։ Խափանվել է տրանսպորտային հաղորդակցության համակարգի աշխատանքը, և 1,5 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում։

Տեղի իշխանությունները հատուկ տեխնիկա են կիրառել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

  • Կիսվել: