ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Չիլիի ազգային կոնգրեսի աշխատանքները դադարեցվել են անկարգությունների պատճառով

Չիլիի ազգային կոնգրեսի աշխատանքները դադարեցվել են անկարգությունների պատճառով

Երեկ մի խումբ մարդիկ անհնազանդության ակցիա են իրականացրել Չիլիի ազգային կոնգրեսի շենքի առջև, ինչի պատճառով անվտանգության աշխատակիցներն արգելափակել են շենքի բոլոր մուտքերը, քանի որ ցուցարարները փորձել են ներս մտնել, տեղեկացնում է Horas-ը:

Անկարգությունների պատճառով որոշվել է դադարեցնել Կոնգրեսի աշխատանքը և բոլորին դուրս բերել շենքից:

Նշվում է, որ Չիլիում այս շաբաթ անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի տոմսի արժեքը 30 չիլիական պեսոյով բարձրացնելու որոշում էին կայացրել, ինչը բողոքի գործողությունների պատճառ էր դարձել:

Ակցիաները սկզբում խաղաղ էին, այնուհետև սկսվել են բախումներ իրավապահների հետ:

Նշվում է, որ ցուցարարները բարիկադներ են կառուցել մետրոյի կայարանների մոտ, ինչպես նաև՝ այրել խանութներ ու ավտոբուսներ:

  • Կիսվել: