Չեղարկել եմ բոլոր հանդիպումները իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցի ցուցարարներին «վերցնել հսկողությունը» երկրի ինստիտուտների նկատմամբ։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:
Թրամփը հավելել է, թե «օգնությունը ճանապարհին է»։
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ցույցեր անցկացնել՝ վերցնելով ձեր հաստատությունները։ Պահպանեք մարդասպանների և բռնարարների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ բոլոր հանդիպումները իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ իր շփումները շարունակվում են։


