կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ցավոք, պատերազմից հետո Հայաստանն այլևս չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ Զատուլին

Ցավոք, պատերազմից հետո Հայաստանն այլևս չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ Զատուլին

Թուրքիայի և Ադրբեջանի միասնական վերաբերմունքը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ որևէ խաղաղության հույս չի ներշնչում տարածաշրջանում։ Այս մասին կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Արցախի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ բաց։ Ցավոք, պատերազմից հետո Հայաստանն այլևս չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Սակայն Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, որի երաշխավորը Արցախում գտնվող ռուսական զորքն է։ Արցախը հիմա ապրում և շնչում է այն հավատով, որ ռուսական զորքը երբեք չի լքելու Արցախը։ ... Եվ վերջում` պետք է նշել, որ մարդը չի կարող լինել իսկական ռուս պատրիոտ, եթե այս հարցում ունի թուրքամետ դիրքորոշում և չի ճանաչում Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը` որպես հայկական ժառանգություն». 

  • Կիսվել: