շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին հարվածելու մասին

Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին: Այս մասին հայտնել է Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության՝ այդ գործողություններն ուղղված էին շիա կազմավորումների կողմից հրադադարի մասին համաձայնագրի խախտումները կանխելուն:

Նշվում է, որ Իսրայելի բանակը բացահայտել է զինամթերքի տեղափոխման, զինված ջոկատների տեղաշարժերի դեպքեր, նրանց բոլորին հարվածներ են հասցվել: Գնադակոծվել են հրթիռային կայանքներ, տեղաշարժվող ռազմական մեքենաներ:

 

  • Կիսվել: