ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի քարոզչական ապարատի գլխավոր ներկայացուցիչներից մեկին ոչնչացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի քարոզչական ապարատի գլխավոր ներկայացուցիչներից մեկին ոչնչացնելու մասին

Իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ոչնչացրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քարոզչական ապարատի գլխավոր ներկայացուցիչներից մեկին։

ՑԱԽԱԼ-ից, մասնավորապես, հայտնել են, որ սպանված Մուհամմեդ Սալեհ ալ-Բարդավիլը համակարգված կերպով կեղծ տեղեկություն է տարածել՝ լրատվամիջոցները որպես հոգեբանական ահաբեկման գործիք օգտագործելով։

«Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են ահաբեկիչ Մուհամմեդ Սալեհ ալ-Բարդավիլին, որը վերահսկում էր քարոզչությունը և հոգեբանական ահաբեկումը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևում: Ալ-Բարդավիլը կենտրոնական դեր էր խաղում ՀԱՄԱՍ-ի քարոզչական ապարատում»,-ասված է Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ սպանվածն «ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության տարածած ցինիկ քարոզչական տեսանյութերի ստեղծմանը, որտեղ առևանգված իսրայելցիներին նկարահանել են Գազայում»։

«Չնայած նրան Գազայում հայտնի լրագրող էին անվանում, նա ՀԱՄԱՍ-ի հրահրման և ահաբեկչության մեքենայի անբաժանելի մասն էր»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: