ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բրիտանիան ցանկանում է դադարեցնել Թուրքիային զենքի արտահանման նոր արտոնագրերի հանձնումը

Բրիտանիան ցանկանում է դադարեցնել Թուրքիային զենքի արտահանման նոր արտոնագրերի հանձնումը

Բրիտանիան մտադիր է դադարեցնել Թուրքիային զենքի արտահանման նոր արտոնագրերի հանձնումը՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողության հետ կապված, հայտարարել է է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է Reuters-ը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում սպառազինությունների արտահանումը վերահսկելու իր պարտավորություններին, եւ այդ դեպքում, իհարկե, մենք մշտապես կվերանայենք մեր պաշտպանական արտահանումը Թուրքիա»,- խորհրդարանում ասել է Ռաաբը ։

«Թուրքիային ոչ մի հետագա արտահանական արտոնագիր զենքի համար, որը կարող է օգտագործվել Սիրիայում ռազմական նպատակներով, մենք չենք տա»,-նշել է արտաքին գործերի նախարարը։ 

 

  • Կիսվել: