Բրիտանացի գիտնականներն ավարտել են հիպերձայնային շարժական կայանքի փորձարկումը
Բրիտանացի գիտնականներն ավարտել են հիպերձայնային շարժական կայանքի փորձարկումը, որը հնարավոր է դարձել Մեծ Բրիտանիայի կառավարության, արդյունաբերության և ԱՄՆ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից:
Նշվում է, որ այս շարժական կայանքը կօգտագործվի հիպերձայնային թևավոր հրթիռի առաջադեմ կոնցեպտ ստեղծելու համար։
Հաղորդվում է նաև, որ ուսումնասիրությունները նպատակ ունեն աջակցել հիպերձայնային զենքի տեխնոլոգիաների ստեղծմանը մինչև 2030 թվականը:
Այս լայնածավալ փորձարկումները Մեծ Բրիտանիայի հիպերձայնային զենքի ստեղծման ծրագրի մի մասն են և իրականացվել են վեց շաբաթվա ընթացքում իրական ժամանակում տվյալների վերլուծությամբ՝ կառուցվածքի ասպեկտները կատարելագործելու և շարժիչի բնութագրերը բարելավելու համար:
Փորձարկման ընթացքում ուսումնասիրվել են կառուցվածքի մի քանի տարբերակներ, ինչը ապահովել է շարժական կայանքի պատրաստ լինելը կառուցվածքի հետագա կատարելագործմանը: