Բորիս Ջոնսոնը դիմել է Դոնալդ Տուսկին՝ Brexit-ի ժամկետը հետաձգելու խնդրանքով
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը խնդրանք-նամակ է ստացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից՝ Brexit-ի ժամկետը հետաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Տուսկը, գրում է Ria Novosti-ն:
Ջոնսոնը խնդրել է ժամկետը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։
Նրա խոսքով՝ խորհրդակցություններ կսկսի ԵՄ առաջնորդների հետ, որից հետո միայն կարձագանքի:
Ավելի վաղ, Եվրախորհրդի ղեկավարը գրել էր՝ խորհրդակցությունները կարող են տևել մի քանի օր: