Բոլիվիայում անհետացել է հինգ մարդ տեղափոխող ինքնաթիռ
Բոլիվիայի իշխանությունները զինվորականներին հրամայել են ներգրավվել երկրի հյուսիսում անհետացած հինգ մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռի որոնողական աշխատանքների մեջ։
«Հինգ մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա տեղափոխող Cessna 172CP ինքնաթիռի անհետացման կապակցությամբ մենք հրաման ենք տվել մեր զինվորականների, աղետների արձագանքման համատեղ հրամանատարության և Ռազմաօդային ուժերի որոնողական-փրկարարական խմբերի միջոցով անհապաղ սկսել որոնողական-փրկարարական գործողությունները։ Ինքնաթիռը անհետացել է Բորես բնակավայրի և Բենի դեպարտամենտի Տրինիդադ քաղաքի միջև թռիչքի ժամանակ»,- գրել է երկրի նախագահ Լուիս Արսեն իր Telegram ալիքում։
Բոլիվիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ անհետացած ինքնաթիռի օդաչուն ապրիլի 30-ին աղետի ազդանշան է ուղարկել, և այդ ժամանակվանից ի վեր նրա հետ կապ չի հաստատվել։ Այդ պահին ինքնաթիռը Բենիի մայրաքաղաք Տրինիդադից 109 կմ հյուսիս-արևելք էր։