երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Bloomberg․ Պարսից ծոց մուտք գործող նավերը կզրկվեն ռազմական ռիսկերի ապահովագրությունից

Bloomberg․ Պարսից ծոց մուտք գործող նավերը կզրկվեն ռազմական ռիսկերի ապահովագրությունից

Աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները մարտի 5-ից կդադարեցնեն ռազմական ռիսկերի ապահովագրությունը Պարսից ծոց մուտք գործող նավերի համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։

Հրապարակման համաձայն՝ յոթ ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող ռազմական ռիսկերի ապահովագրական ծածկույթը ավտոմատ կերպով կչեղարկվի, եթե նավերը մտնեն Պարսից ծոց, հարակից որոշ ջրային տարածքներ կամ Իրանի ջրեր։ Հարակից տարածքների շարքում նշվում են Օմանի ծոցը և Օմանի Ալ-Հադդ հրվանդանից արևմուտք գտնվող ջրերը՝ մինչև Իրանի և Պակիստանի սահմանները։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներից հետո տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին նման ապահովագրության արժեքը աճել է 50-100 տոկոսով։ Խոսքը վերաբերում է համաշխարհային նավթային արտահանման շուրջ մեկ հինգերորդին, ինչպես նաև վառելիքի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) զգալի ծավալներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաթարը, որը համաշխարհային շուկային մատակարարում է ՀԲԳ-ի մոտ 20 տոկոսը, Իրանի հրթիռային հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցրել է արդյունահանումը։

  • Կիսվել: