ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք, որպեսզի հանդիպի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ` հարևան Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների համար:

Բլինքենն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, ու կարևոր է, որ և՛ տարածաշրջանի երկրները և՛ ոչ միայն նրանք, ջանքեր գործադրեն օգնելու սիրիացի ժողովրդին՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարն Իրաք է մեկնել Թուրքիա կատարած այցից հետո: Անկարայում նա հանդիպել էր Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ: Պետքարտուղարը նշել էր, որ համաձայնություն կա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այն հարցում, թե երկու երկրներն ինչ կցանկանային տեսնել Սիրիայում՝ Ասադի տապալումից հետո: Բլինքենը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացում անդրադարձ է եղել Գազայում տիրող իրավիճակին: Նա հույս է հայտնել, որ հնարավորություն կա վերջապես փորձելու ավարտին հասցնել հրադադարի համաձայնագիրը:

  • Կիսվել: