Բլինկենը և Կուլեբան քննարկել են Կիևին 33 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Ուկրաինա ամերիկացի դիվանագետների վերադարձի ժամկետները, ինչպես նաև Վաշինգտոնի վարչակազմի խնդրանքը Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ 33 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածած գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: