հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը

Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և կինը՝ Հիլարի Քլինթոնը, աջակցում են նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը:

Այս մասին նշված է Բիլ և Հիլարի Քլինթոնների հայտարարության մեջ, որը Բիլ Քլինթոնը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:

«Մեզ համար մեծ պատիվ է միանալ նախագահին և աջակցություն հայտնել փոխնախագահ Հարիսին, և մենք կանենք հնարավորը՝ նրան աջակցելու համար:

 

Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը: Հիմա ճիշտ ժամանակն է աջակցել Քամալա Հարիսին և բոլոր ուժերով պայքարել նրան ընտրվելու համար:

Սրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասված է ԱՄՆ նախկին նախագահի և նախկին պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից:

Տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենը պարտվել էր հանրապետական Թրամփին նախընտրական բանավեճում:

Այդ ֆոնին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսեցին ակտիվորեն կոչ անել առաջադրել մեկ այլ թեկնածուի: Դեմոկրատների հավանական այլընտրանքային թեկնածուն փոխնախագահ Հարիսն է:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

  • Կիսվել: