հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Բելառուսը չի պատրաստվում մտնել այլ պետությունների կազմ. Լուկաշենկո

Բելառուսը չի պատրաստվում մտնել այլ պետությունների կազմ. Լուկաշենկո

Բելառուսը չի պատրաստվում դառնալ այլ պետությունների մաս։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բացման արարողության ժամանակ։

«Եթե մենք չկողմնորոշվենք դեպի ապագա, եթե չստեղծենք ապագայի օբյեկտներ, մենք մշտապես խոցելի կլինենք, մեզ մշտապես թիկունքից կխփեն, և դուք խոհանոցում կշշնջաք. «Ո՞ւմ կազմի մեջ կմտնենք վաղը»։ «Ի՞նչ երկրի մեջ մտնենք»։ Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում մտնել, մենք միշտ կկանգնենք կողք-կողքի, բայց որպեսզի կողք-կողքի կանգնենք, մենք պետք է հետաքրքիր լինենք նրանց համար, ովքեր մեր կողքին են», - նշել է Լուկաշենկոն։

Բելառուսում, նրա խոսքով, ուսումնասիրում են «ամենաառաջադեմ տեխնոլոգիաները»։

«Միայն այսպես կարելի է զարգանալ, անցնելով զարգացման մեկ, իսկ հնարավոր է, երկու փուլ։ Սրանում է մեր ամբողջ կյանքի իմաստը», - ասաց Բելառուսի նախագահը։

 

  • Կիսվել: