Բելառուսում կարող են տեղակայվել ռուսական 10 «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր. Լուկաշենկո
Բելառուսում կարող են տեղակայվել ռուսական 10 «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա չի բացառել, որ ապագայում այդ թիվը կարող է աճել։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստից հետո Լուկաշենկոն ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել հանրապետության տարածքում։ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ համալիրի մատակարարումը կարող է իրականացվել 2025 թվականի երկրորդ կեսին։ Ավելի ուշ Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսն ունի մոտ 30 տեղամաս Օրեշնիկի հնարավոր տեղակայման համար։
Բելառուսի և Ռուսաստանի նախագահները պատրաստակամություն են հայտնել 2025 թվականին բելառուսական տարածքում «Օրեշնիկ»-ից բացի տեղակայել ռուսական այլ նորագույն զինատեսակներ։