ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Բելառուսում ահաբեկչական սպառնալիքի ուժեղացված ռեժիմ է սահմանվել

Բելառուսում ահաբեկչական սպառնալիքի ուժեղացված ռեժիմ է սահմանվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկիրը սկսել է դաշնակցային զորքերի խմբի տեղակայման ընթացակարգերը, որոնց հիմքը Բելառուսի բանակն է, որը համալրված է Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ստորաբաժանումներով։
 
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը ասել է, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմի սահմանումը տեղի է ունեցել մոտակա պետությունների կողմից սպասվող սադրանքների մասին լուրերի ֆոնին։
 
Նա հիշեցրել է Լուկաշենկոյի խոսքն այն մասին, որ Մինսկը չի ցանկանում ներքաշվել որևէ թեժ պատերազմի մեջ և ամեն ինչ կանի երկիրը պաշտպանելու համար։ 
 
Դիվանագետը հայտարարել է նաև Բելառուսի սահմաններին ռազմական տեխնիկայի կուտակման մասին։ Նրա խոսքով՝ Մինսկը միջոցներ կձեռնարկի երկրի սահմանների մոտ զինվորականների տեղակայման հետ կապված։

  • Կիսվել: