երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան. նա այցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան. նա այցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:  Այս մասին հայտնում է ԲելՏԱ-ն։ Ակնկալվում է, որ այցը կներառի հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև դեմ առ դեմ  ​​և ընդլայնված բանակցություններ վարչապետ Ալի Ասադովի հետ:

Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։

Ալի Ասադովի հետ նախատեսվում է ստուգել օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում վերականգնված օբյեկտները, ինչպես նաև այցելել Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։ Բելառուսի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները նախատեսում են նաև ստուգել ապագա ագրոքաղաքի տարածքը Գյզըլ Քենգերլի գյուղի տարածքում։

  • Կիսվել: