շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Բելառուսի պետական սահմանին պահպանվում է զինված սադրանքների հավանականությունը․ Խրենին

Բելառուսի պետական սահմանին պահպանվում է զինված սադրանքների հավանականությունը․ Խրենին

Բելառուսի պետական սահմանի երկայնքով բոլոր հատվածներում նկատվում է Ուկրաինայի Անվտանգության ծառայության և հատուկ գործողությունների ստորաբաժանումների ակտիվ գործունեություն: Այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։

«Ուկրաինական կողմից շարունակաբար հետախուզություն է իրականացվում, ակտիվորեն օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, կան Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձեր:

Սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների ներկայության պայմաններում պահպանվում է մեր տարածքում զինված սադրանքների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև գործողությունների մեծ հավանականությունը, այդ թվում՝ բելառուսական ազգայնական կազմավորումների ներգրավմամբ»,- ասել է պաշտոնյան։

  • Կիսվել: