Բելառուսի պահանջով ՀՀ-ում ձերբակալված Մոիսեենկոն դեռ չի կարող լքել երկիրը. աղբյուր
Բելառուսի պահանջով Հայաստանում ձերբակալված բելառուս ընդդիմաադիր բլոգեր Դիանա Մոիսեենկոյին ազատ են արձակել, սակայն նա դեռ չի կարող լքել երկիրը, հայտնում է svaboda.org-ը:
Ավելի վաղ հայտնել էինոք, որ Մոիսեենկոն սեպտեմբերի 2-ին բերման էր ենթարկվել վրաց-հայկական սահմանին:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրօրենսգրքի 342-րդ հոդվածով (հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կազմակերպումը և նախապատրաստումը կամ դրանց ակտիվ մասնակցությունը): Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։