ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Բայրամովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Բայրամովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանում Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գլխավոր տնօրինության ղեկավար Մեհմեթ Սամսարի գլխավորած պատվիրակությանը , փոխանցում է APA-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա դաշնակցային հարաբերություններից, բազմակողմ ձևաչափերում համագործակցությունից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

  • Կիսվել: