չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Բայրամովն ընդունել է ՌԴ փոխարտգործնախարարին. կողմերը քննարկել են Բաքվի և Մոսկվայի միջև համագործակցությունը

Բայրամովն ընդունել է ՌԴ փոխարտգործնախարարին. կողմերը քննարկել են Բաքվի և Մոսկվայի միջև համագործակցությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ապրիլի 14-ին ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ռուսական հարաբերությունների քաղաքական, տնտեսական, առևտրային և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։

«Շեշտադրվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը համագործակցության օրակարգի հարցերի քննարկման գործում։

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական ​​հանձնաժողովի գործունեությունը նշանակալի դեր է խաղում երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում և այս մեխանիզմի շրջանակներում քննարկումներ են անցկացրել կատարված աշխատանքների և հեռանկարային ոլորտների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: