կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Բայդենը Քենիան հռչակել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկը

Բայդենը Քենիան հռչակել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քենիան հռչակել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակից:

«Քենիան հայտարարում եմ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը Արտասահմանյան օգնության մասին օրենքի և սպառազինության արտահանման վերահսկողության մասին օրենքի նպատակների համար»,- ասված է պետքարտուղարին ուղղված նախագահական հուշագրում:

Նման արտոնյալ կարգավիճակ ունի երկու տասնյակ պետություն, որոնցից երեքը՝ Քենիան, Կոլումբիան և Կատարը, ավելացվել են Բայդենի օրոք։ Այդ պետությունների թվում են նաև Իսրայելը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թայվանը: Աֆրիկայից նման կարգավիճակ ունեն Եգիպտոսը (շնորհվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ 1987 թ.), Մարոկկոն (2004 թ.՝ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք) և Թունիսը (2015 թ.՝ Բարաք Օբամայի օրոք):

  • Կիսվել: