շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Բայդենը ոստիկանության աշխատանքի բարեփոխման մասին հրաման է ստորագրել

Բայդենը ոստիկանության աշխատանքի բարեփոխման մասին հրաման է ստորագրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հրաման է ստորագրել իրավապահ մարմինների աշխատանքի բարեփոխման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրամանը կարգելի խեղդամահ անող հնարքների կիրառումը, կսահմանափակի առանց նախապես ծանուցման հաստատություններ մտնելու հնարավորությունը և այլն:

Նախատեսվում է նաև ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ տվյալների ազգային բազայի ստեղծում: Հրամանով պարտադիր կդառնա մարմնին ամրացվող տեսախցիկների կիրառումը, նախատեսվում է նոր ստանդարտների հաստատում, որոնք կսահմանափակեն ուժի կիրառումը:

Բայդենը հրամանը ստորագրել է մայիսի 25-ին՝ Միննեապոլսում ոստիկաններից կողմից կիրառված հնարքի պատճառով աֆրոամերիացի Ջորջ Ֆլոյդի մահվան երկրորդ տարելիցի օրը:

 

  • Կիսվել: