չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարվել իր լիազորություններից․ Սպիտակ տուն

Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարվել իր լիազորություններից․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարվել իր լիազորություններից՝ նախընտրական մրցավազքին չմասնակցելու որոշումից հետո, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ Նախագահ Բայդենը նախատեսում է «ավարտել իր պաշտոնավարումը» և «հասնել ամերիկացիների համար պատմական մասշտաբի նոր ձեռքբերումների»։

«Նա կշարունակի պայքարել ամերիկացիների ազատությունների համար»,- ասվում է պարոն Բեյթսի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է Բայդենի արժանիքները որպես պետության ղեկավար։ Դրանց թվում են տնտեսական աճը, հանցավորության ցածր մակարդակը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը։

  • Կիսվել: