Բայդենը կատակել է, որ քաղաքական գործչի ուղին ընտրել է որակավորում չունենալու պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է, նշելով, թե ինչպես է ընտրել քաղաքական գործչի ուղին։ Ասել է, որ որակավորումը չի բավարարել հրշեջ կամ քահանա դառնալու համար։
«Ես մեծացել եմ Դելավեր նահանգի Քլեյմոնտ քաղաքում: Ես գնացի տեղի Սենտ Ռոուզի դպրոցը, դիմացը հրշեջ կայան կար: Եվ իմ բոլոր ընկերները դարձան կամ հրշեջներ, կամ ոստիկաններ, կամ քահանաներ: Ես չունեի բավարար որակավորում, և ահա ես այստեղ եմ»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը հրդեհների կանխարգելմանը վերաբերող միջոցառմանը: