չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բայդենը հայտարարել է՝ լիովին աջակցում է Հարիսին`որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու

Բայդենը հայտարարել է՝ լիովին աջակցում է Հարիսին`որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը և կոչ է արել դեմոկրատներին հաղթել հանրապետականներին։

Բայդենն ընդգծել է, որ 2020 թվականին Հարիսին փոխնախագահ ընտրելը «իր լավագույն որոշումն էր»։

Իր հաջորդ գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը նաև խրախուսել է նրանց, ովքեր ցանկանում են աջակցել Հարրիսի նախընտրական արշավին՝ մասնակցելով դրամահավաքին։

  • Կիսվել: