ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները

Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները համաձայնել են աշխատել Կովկասում իրադրության ապաէսկալացման և կարգավորման ուղղությամբ:

Իբրահիմ Քալընի եւ Ջեք Սալիվանի հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդարարձել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային,  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման աշխատանքներին։

Սալիվանն ու Քալընը քննարկել են գործողությունների համակարգմանն ուղղված ջանքերն ուկրաինական հակամարտության համատեքստում և մտքեր են փոխանակել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք անդրադարձել են նաև Բոսնիայում և Հերցեգովինայում կայունության և միասնության պահպանման կարևորությանը և Եթովպիայում հակամարտության դադարեցման ջանքերին:

  • Կիսվել: