Բաքվում հանրահավաքի ժամանակ 60 ընդդիմադիր է կալանավորվել
Ընդդիմության հանրահավաքի ժամանակ Բաքվում 60 մարդ է կալանավորվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«220 մարդկանցից կազմված խումբը Բաքվի կենտրոնում ընդդիմության անօրինական հանրահավաքի ժամանակ փորձել է ներխուժել մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտակայքում գտնվող հրապարակ, 60 մարդ կալանավորվել է։ Նրանցից 18-ի գործը կուղարկվի դատարան, 42-ը նախազգուշացվելուց հետո ազատ են արձակվել»,-հայտնել են Բաքվի ոստիկանությունից:
Նշենք, որ ավելի վաղ Բաքվի իշխանություններն ընդդիմադիր Ազգային խորհրդին թույլ էին տվել հանրահավաք անցկացնել, բայց ոչ քաղաքի կենտրոնում, այլ «Նեֆթչի» սպորտային ակումբի Ղարադաղի ուսումնամարզային բազայի ստադիոնում։ Ընդդիմադիրները բողոքել էին, որ հենց կենտրոնում են մտադիր հանրահավաք անցկացնել:
Ոստիկանությունը կալանավորել է «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին: