Որևիցե մեկը չի ներխուժել Վեհարան, Աջապահյանը փախել-պախկվել էր այդտեղ. Ալեն Սիմոնյան
«Որևիցե մեկը չի ներխուժել Վեհարան, նախամուտքի մոտ են եղել, երկրորդը ձեր նշած անձը փախել-պախկվել էր այդտեղ՝ մտածելով, որ ինքն իրեն կարող է պաշտպանված զգալ, դա ակնհայտ էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Միքայել Աջապահյանի կալանավորման հարցին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ կար դատարանի որոշում և գնալ մտնել ինչ-որ մի տեղ ու փորձել պատսպարվել, որպեսզի դատարանի որոշումը չկատարվի՝ անընդունելի էր. «ԱԱԾ-ն տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել՝ դուրս եկավ, որպեսզի ի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա և իրենք իրենց գործառույթն են իրականացնում: ԱԱԾ-ն շատ ճիշտ որոշում կայացրեց, որովհետև այդ ամենն արված էր այդ շոու կազմակերպելու համար, ուզում եմ հասկանալ՝ այդ ինչ դերասանություն էր: Մենք ասում ենք՝ այս, այս մարդը եկեղեցական կանոն է խախտել, իրենք լալահառաչ ձայներով ինչ-որ բաներ են ասում, ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչ են ասել: Իրենց նպատակը շոու անելն է, ասում ենք՝ մարդը հանցագործություն է արել, տեսանյութեր են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց, իրենց հայրերին են հիշում, Ասվածաշնչից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում»: