շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բախումներ Բեյրութում․ կան տուժածներ

Բախումներ Բեյրութում․ կան տուժածներ

Կիրակի լույս երկուշաբթի գիշեր Բեյրութում հակակառավարական ցուցարարների եւ շիական «Հեզբոլլահ» կուսակցության եւ «Ամալ» շարժման կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել։ Հաղրդում է անկարգությունների մասնակիցները միմյանց վրա քարեր են նետել։ 

Նրանց ցրելու համար անվտանգության ուժերը կիրառել են արցունքաեր գազ։ Ըստ տեղեկությունների 5 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։

Հիշեցնենք, որ Լիբանանում հոկտեմբերին սկսված հակակառավարան ցույցերի արդյունքում հրաժարական տվեց Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարությունը։ 

  • Կիսվել: