Բացառիկ. Նևեդրովը կխաղա Չեխիայի դեմ
Armsport.am-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պնդելով, որ Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո (2-1) Նևեդրովը մրցակցի հասցեին վիրավորական («լոխ») արտահայտություն է թույլ տվել։ ՈՒԵՖԱ-ի կարգապահական մարմինը նախնական որոշմամբ ֆուտզալիստին որակազրկել էր մեկ խաղով։
Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ներկայացված փաստարկներից և տեսաապացույցներից հետո, որոնք հաստատել են, որ Նևեդրովը նման բառ չի արտաբերել, ՈՒԵՖԱ-ն որոշել է չեղարկել որակազրկումը։
Ֆուտզալիստի նկատմամբ կիրառվել է մեկ տարով պայմանական որակազրկում։ Եթե սահմանված փորձաշրջանում նա թույլ տա կարգապահական խախտում, ապա կենթարկվի երկու խաղով որակազրկման։
Հիշեցնենք, որ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Չեխիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա այսօր՝ հունվարի 25-ին, Երևանի ժամանակով՝ 16:00-ին։


