«Ազովստալ» գործարանի տարածքից դուրս է եկել 25 մարդ՝ ներառյալ վեց երեխա
Մի խումբ խաղաղ բնակիչներ դուրս են եկել Մարիուպոլի ՛՛Ազովստալ՛՛ գործարանի տարածքից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ դուրս է եկել 25 մարդ՝ ներառյալ մինչև 14 տարեկան վեց երեխա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախատեսվում է խաղաղ բնակիչների տարհանում «Ազովստալից»:
Հիշեցնենք, որ Մարիուպոլի համար մարտերը սկսվել են փետրվարի 25-ին, մարտերի ընթացքում քաղաքն ամբողջությամբ արգելափակվել է: Ուկրաինացի զինծառայողները շրջափակվել են ՛՛Ազովստալ՛՛ գործարանի տարածքում։