Ազատագրվել է Կուրսկի մարզի 99,5 տոկոսը․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ Պուտինին
Կուրսկի մարզի տարածքի 99,5 տոկոսն ազատագրված է։ Այս մասին Կրեմլում, իրավիճակը զեկուցելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մարզի տարածքի հիմնական մասն այժմ ազատագրված է՝ 1260 քառակուսի կիլոմետր, 99,5 տոկոս: Մնացել է երկու հատված, որտեղ մարտական գործողություններ են ընթանում։ Դա Օլեշնյա և Գորնալ բնակավայրերի տարածքն է։ Այս բնակավայրերն անմիջապես Ուկրաինայի սահմանի մոտ են գտնվում»: