Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի
Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից: Ակնկալում ենք, որ ռուսները նույնը կանեն Կիևի հարցում»,- գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին:



