«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, վերաբերում է սպասվող մարտահրավերներին». Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան ընդգծել է ազգային միասնությունն ու համերաշխությունը Լազկիյե նահանգում Ասադի տապալված ռեժիմի կողմնակիցների հետ բանակի բախումների ֆոնին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է պահպանենք ազգային միասնությունն ու ներքին խաղաղությունը»:
Ահմեդ ալ-Շարաայի խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, «վերաբերում է սպասվող մարտահրավերներին»:
Դիմելով Ասադի կողմնակիցներին՝ նա ասել է. «Մենք մի ժողովուրդ ենք, որը ցանկանում է վերականգնել ձեր կողմից ավերված երկիրը, և մենք որևէ մեկի արյունը թափելու մտադրություն չունենք: Մենք այն ժողովուրդն ենք, որը պայքարում է պատվով, իսկ դուք՝ նրանք, որ պայքարում են առանց պատվի»։
Նշենք, որ բախումներն Ասադի աջակից ալավիների և կառավարական ուժերի միջև շարունակվել են ամբողջ գիշեր մի քանի քաղաքներում: