երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ավստրիան նոր կանցլեր ունի

Ավստրիան նոր կանցլեր ունի

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վանդեր Բելենն ընդունել է երկրի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի և նոր արտգործնախարար Միխայել Լինհարթի երդմնակալությունը, հայտնում է Ria.ru-ն։

Շալենբերգը, որը երկրի արդեն նախկին արտգործնախարարն է, 5 տարի աշխատել է նաև Բրյուսելում ավստրիական ներկայացուցչություն իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոնում: Վան դեր Բելենը հայտարարել որ դա «լավ նախադրյալ» է դաշնային կանցլերի համար՝ վերջինիս «հաստատակամ եվրոպացի» անվանելով:

Նախագահը նաև կանցլերի պարտականություններից ազատել է Սեբաստիան Կուրցին, որը ներկա չի եղել արարողությանը:

  • Կիսվել: