Ավելի քան 10 հազար սիրիացի Թուրքիայից վերադարձել է հայրենիք
Ավելի քան 10 000 սիրիացիներ Թուրքիայից վերադարձել են իրենց հայրենիք երկրաշարժերից հետո, Թուրքիա փախստականների զանգվածային հոսքի մասին պնդումները ճիշտ չեն, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Այդ պնդումները իրականության հետ կապ չունեն, մենք տեղում ստուգել ենք իրավիճակը, պատասխանատուներից տեղեկություն ենք ստացել, Թուրքիա ոչ ոք չի մտնում, ընդհակառակը, սիրիացի քաղաքացիները Սիրիա են վերադառնում կամավոր հիմունքներով․ նրանք են, ովքեր կորցրել են իրենց ընտանիքը կամ տունը երկրաշարժերի ժամանակ: Երկրաշարժերից հետո 10633 սիրիացի ինքնակամ վերադարձել է»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրքիայի միգրացիոն գործակալությունը հունվարին հայտնել էր, որ Թուրքիայում ապրում է 3,5 միլիոն սիրիացի, իսկ 2022 թվականին գրեթե 59000 մարդ վերադարձել է Սիրիայի անվտանգ տարածքներ։