Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 191 միլիոնը
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 191 403 487-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:
COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 4 114 393-ի:
15 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:


