ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արտաքին ուժերը պետք է հեռանան Սիրիայից, հայտարարել է  Պուտինը

Արտաքին ուժերը պետք է հեռանան Սիրիայից, հայտարարել է Պուտինը

Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից, անհրաժեշտ է պահպանել երկրի ամբողջականությունը, և Թուրքիան կիսում է այդ մոտեցումը։ Այս մասին քիչ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Ria Novosti-ին։

Նշենք, որ Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները տևել են 6 ժամ 20 րոպե:  

«Ընդհանուր առմամբ,Սիրիայում երկարատև կայունացման հասնելու համար, մեր կարծիքով, հնարավոր է միայն այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու պայմանով: Սա սկզբունքային դիրքորոշում է, և մենք դրա մասին մանրամասնորեն խոսեցինք Թուրքիայի նախագահի հետ: Կարևոր է, որ թուրք գործընկերները կիսում են այդ մոտեցումը»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: