ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Առնվազն 22 զոհ. Քաշմիրում պակիստանյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

Առնվազն 22 զոհ. Քաշմիրում պակիստանյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող հատվածում չորեքշաբթի ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 22 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ հինգշաբթի տարածաշրջանի մայրաքաղաք Մուզաֆարաբադում տեղի են ունեցել սգո արարողություններ։

Զոհվածների թվում կան 19 զինծառայող, մեկ մայոր և երկու գնդապետ։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական պատիվներով. Պակիստանի դրոշներով ծածկված դագաղները տեղափոխել են տարածաշրջանում տեղակայված հրետանային ստորաբաժանման զինծառայողները։

Հաղորդվում է նաև, որ Պակիստանի զինվորականները ավելի վաղ հայտնել էին, որ Ми-17 ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Օդանավի բոլոր անձինք զոհվել են։ Վթարի ստույգ պատճառը պարզելու համար հետաքննություն է նշանակվել։

 

  • Կիսվել: