Արգելվել է ավելի քան 32 տոննա թուրքական լոլիկի ներմուծումը Վրաստան
Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը «Սարփի» մաքսային անցակետում սահմանին առգրավել է Թուրքիայի Հանրապետությունից ներմուծված լոլիկի 2 խմբաքանակ՝ ընդհանուր 32,039 կգ քաշով, գրում է jnews.ge-ն:
Ինչպես նշված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ, սահմանային կարանտինային վերահսկողության ընթացակարգերի շրջանակներում, պատասխանատու բուսասանիտարական տեսուչի կողմից ապրանքների ստուգման ժամանակ, լոլիկի վրա հայտնաբերվել են կարանտինային վնասատուի (Tuta Absoluta — ջերմոցներում լոլիկի ցեցի բազմացումը կանխելու միջոց) բնորոշ հետքեր։
Համապատասխանաբար, նշված ապրանքները ենթակա էին վերադարձման արտահանող երկիր։
Հատկանշական է, որ Վրաստան ներմուծվող լոլիկի 96%-ը գալիս է Թուրքիայից։ Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Վրաստան է ներմուծվել 7,522 տոննա (5,358 միլիոն ԱՄՆ դոլար) լոլիկ, որից 7,224 տոննան՝ Թուրքիայից։
Տվյալ մթերքը ներմուծող երկրների ցանկը հետևյալն է.
• Թուրքիա՝ 7224 տոննա (5,140 մլն ԱՄՆ դոլար),
• Ադրբեջան՝ 235.21 տոննա (156.92 հազար ԱՄՆ դոլար),
• Իրան՝ 51.93 տոննա (36.37 հազար ԱՄՆ դոլար),
• Իսպանիա՝ 7.2 տոննա (14.87 հազար ԱՄՆ դոլար),
• Նիդեռլանդներ՝ 3.05 տոննա (9.77 հազար ԱՄՆ դոլար):