չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Արևմուտքը ձգտում է Մոսկվային հեռացնել Բաքվի և Երևանի միջև հարաբերություններից. Լավրով

Արևմուտքը ձգտում է Մոսկվային հեռացնել Բաքվի և Երևանի միջև հարաբերություններից. Լավրով

ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը՝ Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Մենք կարևոր ենք համարում խաղաղության գործընթացի ամրապնդումը տարածաշրջանային մոդելում, ընկերների շրջանակում՝ Հարավային Կովկասի երկրներում և հարակից գործընկեր պետություններում, բացառելով արտաքին ապակառուցողական միջամտությունը», - մանրամասնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
 
Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի հիման վրա բանակցությունների հաջող ավարտի համար՝ այն ձևով և այն չափով, որը կպահանջվի երկու կողմերի կողմից։

  • Կիսվել: