ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արդեն հարյուր հազար հոգի լքել է իր տունը Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու պատճառով

Արդեն հարյուր հազար հոգի լքել է իր տունը Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու պատճառով

Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման պահից սկսած` իրենց տները լքել են մոտ 100 հազար հոգի, նշված է ՄԱԿ զեկույցում, տեղեկացնում է BBC-ն:

ՄԱԿ զեկույցում նշվում է, որ շատերը պատսպարվել են Հեսեկե եւ Թալ Թամփ քաղաքների դպրոցներում եւ այլ շենքերում:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է նաև, որ չի աջակցում Անկարայի գործողություններին:

Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում՝ Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:

 

  • Կիսվել: