ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար»-ի առաջնորդը կոչ է արել հետաքննել ադրբեջանական սփյուռքի գործունեությունը

«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար»-ի առաջնորդը կոչ է արել հետաքննել ադրբեջանական սփյուռքի գործունեությունը

«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքները և դրանց հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Խնդրում եմ Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներում անցկացնել ադրբեջանական սփյուռքների և դրանց հետ կապված կառույցների գործունեության համապարփակ ստուգում, այդ թվում՝ ստուգել դրանց պատկանող ձեռնարկություններն ու կազմակերպությունները՝ գործող օրենսդրությանը համապատասխանության համար, այդ թվում՝ «Սադովոդ» (Մոսկվա), «Ֆուդ սիթի» (Մոսկվա) առևտրի կենտրոնների գործունեությունը», - ասվում է նամակում։

Նշենք, որ այս առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։

  • Կիսվել: