չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Արդար աշխարհ հնարավոր է, բայց ոչ Ամերիկայի հետ, ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է. Էրդողան

Արդար աշխարհ հնարավոր է, բայց ոչ Ամերիկայի հետ, ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է. Էրդողան

ԱՄՆ-ի հետ անհնար է արդար խաղաղություն հաստատել Գազայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միայն ԱՄՆ-ն է կողմ քվեարկել հրադադարից հրաժարվելուն, հնարավո՞ր է նման արդարություն։ Արդար աշխարհ հնարավոր է, բայց ոչ Ամերիկայի հետ, ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է՛՛:

Ավելի վաղ ԱՄՆ-ը վետո էր դրել Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական զինադադարի պահանջով բանաձևի նախագծի վրա։ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Անվտանգության խորհրդի մնացած անդամները կողմ են քվեարկել։ Փաստաթուղթը համահեղինակել է ՄԱԿ-ի առնվազն 97 անդամ:

 

  • Կիսվել: